099 075-275
095 075-275
Իմ պատվերները

Ծառայություններ


Ավտոտնակների վարձույթ Հարսանյաց մեքենաների վարձույթ Ավտոֆլորիստ Դիմավորում ծննդատնից Դիմավորում օդանավակայանից Տրանսֆեր

Ավտոմեքենա վարձակալելիս` մեր ընկերությունը կարող է տրամադրել նաև վարորդի ծառայություն, մանկական նստատեղ, նավիգացիոն համակարգ, որոնց մասին կարելի է իմանալ այս բաժնում:
Վարորդներն ունեն երկարամյա աշխատանքային փորձ և հմտություն, գիտեն Հայաստանի տեսարժան վայրերը, բնակավայրերն ու ճանապարհները: Մեր վարորդները բարեհամբույր և հոգատար մարդիկ են: Վարորդների աշխատանքային օրեկան ծանրաբեռնվածությունը առավելագույնը 8 ժամ է: Ներկայացված գինը չի ներառում նրանց գիշերակացի և սննդի ծախսերը` Երևանից դուրս:
Եթե լավատեղյակ չեք Հայաստանի ճանապարհներին, բնակավայրերին, ապա խորհուրդ կտանք ավտոմեքենա վարձակալելիս վերցնել նաև նավիգացիոն համակարգ: Համակարգը մեծ ճշտությամբ և տարբեր լեզուներով կօգնի գտնել անհրաժեշտ վայրը և խնայել ժամանակ: Մենք առաջարկում ենք հեշտ գործածվող, ժամանակակից նավիգացիոն համակարգեր, որոնց տեղեկությունները հաճախակի թարմացվում են:
Եթե վարձակալած ավտոմեքենայում լինելու են երեխաներ, ապա պետք է ունենալ հատուկ մանկական նստատեղեր, որոնք բավականին հարմարավետ և հուսալի են: Երեխաներին առանց հատուկ նստատեղերի փոխադրելը վտանգավոր է: Առաջարկվող մանկական նստատեղերը նախատեսված են տարբեր տարիքի երեխաների համար` մինչև 1 տարեկան, 1-3 տարեկան և 3-6 տարեկան խմբերի համար: