Վարձակալություն
Այս բաժնում ներկայացված են առանց վարորդի ավտոմեքենա վարձակալելու և շահագործելու պայմանները, ինչպես նաև մեր ընկերության և հաճախորդի պարտավորություններն ու իրավունքները վարձակալության ընթացքում:
Ավտոմեքենա վարձակալելիս այս պայմանների հիման վրա յուրաքանչյուր հաճախորդի հետ կնքվում է պայմանագիր:
Պատվիրատուն պարտավոր է ստույգ տվյալներ ներկայացնել պատվերը ձևակերպելիս եւ տվյալների հետագա փոփոխությունների մասին Վարձատուին տեղյակ պահել ծառայության մատուցումից առնվազն 5 օր առաջ: Ավտոմեքենան համարվում է Պատվիրատուի կողմից ամրագրված, եթե առկա է Վարձատուի կողմից տրված գրավոր հաստատումն այդ մասին կամ կնքված է պայմանագիր Ավտոմեքենայի ամրագրման մասին: Ավտոմեքենան համարվում է վարձակալված, եթե գործողության մեջ է երկկողմանի կնքված Վարձակալության պայմանագիրը: Ամրագրված Ավտոմեքենայից հրաժարվելու կամ վարձակալության սկզբնաժամկետը հետաձգելու դեպքում Պատվիրատուն որևէ տուգանք չի վճարում, եթե այդ մասին գրավոր տեղեկացրել է Վարձատուին վարձակալության սկզբնաժամկետից հաշված 48 ժամ առաջ: Հակառակ դեպքում Պատվիրատուն վճարում է տուգանք` վարձակալության 1 օրվա գնի չափով:
Վարձակալված Ավտոմեքենան ընդունելու պահից Պատվիրատուն (կամ այն անձը ով պայմանագրով ստանձնում է ամրագրված Ավտոմեքենայի վարձակալության ողջ պատասխանատվությունը) համարվելու է Վարձակալ, իսկ Ավտոմեքենան վարողները` Վարորդներ:
Ավտոմեքենա վարձակալելիս կարող եք օգտվել նաև հետևյալ լրացուցիչ ծառայություններից`
● Մանկական նստատեղ -4000 դրամ / 1 օրը: 5 կամ ավելի օրով վարձակալելիս` գանձվում է 20.000 դրամ` անկախ օրերի թվից:
● Նավիգացիոն համակարգ - 4000 դրամ / 1 օրը: 5 կամ ավելի օրով վարձակալելիս` գանձվում է 20.000 դրամ` անկախ օրերի թվից:
● Վարորդի ծառայություն - 7000 դրամ / 1 օրը: