099 075-275
095 075-275
Իմ պատվերները

Դիմավորում օդանավակայանից

Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանը Հայաստանի գլխավոր օդային դարպասն է: Որակի միջազգային ստանդարտների համապատասխանությամբ այն համարվում է Հարավային Կովկասի թիվ մեկ օդանավակայանը: Օդանավակայանն իր անունը ստացել է մոտակայքում գտնվող Զվարթնոց հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձանից, որը Հայաստանի կարևոր տեսարժան վայրերից ու զբոսաշրջային խորհրդանիշներից մեկն է, նաև ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում:
Հայաստանը դեպի ծով ելք չունի, բաց ցամաքային սահմաններ ունի միայն Վրաստանի հետ հյուսիսում և Իրանի հետ` հարավում: Հայաստանի և աշխարհի միջև ուղևորաշրջանառության մեծ մասը տեղի է ունենում հենց օդային ճանապարհների միջոցով: Օդանավակայանը գտնվում է Երևանից 15 կմ դեպի արևմուտք, այնպես որ դիմավորումը Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխումը Երևան, ինչպես նաև ճանապարհումը, շատ պահանջված ծառայություններ են զբոսաշրջիկների կողմից, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ օդանավակայանն ու քաղաքը կապող ոչ մի հասարակական տրանսպորտ` երկաթուղի, մետրո կամ ավտոբուս չի գործում:
Բացի Զվարթնոց միջազային օդանավակայանում դիմավորումը մենք առաջարկում ենք նաև դիմավորում Շիրակ օդանավակայանում, որը գտնվում է Գյումրի քաղաքից 5կմ եւ Երեւանից 120կմ հեռավորության վրա: Դիմավորում Հայ-վրացական սահմանին` Բավրայի և Բագրատաշենի անցակետերում, դիմավորում հայ-իրանական սահմանին` Մեղրիի անցակետում: